«Որքանով «Իմ քայլին» հարմար ա ՀՀԿ-ի կոստյումը, ճիշտ նույնքան էլ «Լուսավոր Հայաստանին» կամֆորտնի ա ՕԵԿ-ի պատմուճանի մեջ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Որքանով «Իմ քայլին» հարմար ա ՀՀԿ-ի կոստյումը, ճիշտ նույնքան էլ «Լուսավոր Հայաստանին» կամֆորտնի ա ՕԵԿ-ի պատմուճանի մեջ»

Երբ ասվում ա, որ իշխանությունը չի մտնում իշխանության պատասխանատվության տակ, դա չի վերաբերում միայն Նիկոլին ու կառավարությանը (թեև՝ առաջին հերթին հենց իրենց է վերաբերում)։

Իշխանությունը լայն հասկացություն ա ու ներառում ա նաև օրենսդիր մարմինը։ Վստահ եմ՝ «ընդդիմադիր» ֆրակցիա կոչվածը «հեղափոխություն» կոչվածի տապալման ու տեղի ունեցածը տրիվիալ իշխանափոխության հասցնելու գործում ունեցել ա առանցքային դեր։ Որքանով «Իմ քայլին» հարմար ա ՀՀԿ-ի կոստյումը, ճիշտ նույնքան էլ «Լուսավոր Հայաստանին» կամֆորտնի ա ՕԵԿ-ի պատմուճանի մեջ։

Հանրությունն արդեն կամաց-կամաց եռում ա՝ չարդարացված ակնկալիքների մասով, իսկ «Լուսավոր Հայաստանը», որ մի տարի առաջ ստացել էր ներկա ու նախկին իշխողներից դժգոհների մանդատը, փոխանակ արդարացներ գոնե էլեկտորատի էտ սեգմենտի հույսերը, իրեն պատվիրակված վստահությունը մի տարում սարքեց օճառ, հիմա էլ մի հոգու մանդատի խնդիրն ա դարձրել առանցքային։

Իսկ զավեշտն էն ա, որ էտ կուսակցության անդամները, ասենք՝ էն ջահել ակնոցավոր անհիմն ինքնավստահը, անցած տարի չզգաց փոփոխությունների քամին, իսկ հիմա էլ չի զգում մոտալուտ աղետը։ Դե զգալու համար պատկերացում ա պետք ունենալ։ Ինքը որտեղից իմանա, որ բազմահազար խնդիրների ճնշող մեծամասնությունն օբյեկտիվ է, ու գոյություն ունի մեր հավաքական ընտրության արդյունքում։
Չասեմ, թե էտ ընտրության վրա ովքեր են ազդել…

Արմեն Մինասյանի էջից:



Նման նյութեր