Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեռավոր 2001 թվականն էր, ինտերնետը նոր-նոր էր մուտք գործում իմ կյանք: Այն ծառայում էր մեծապես երկու նպատակի, երկու «քաղց» հագեցնելուն: Առաջին «քաղցը» իմ հետ կիսում էին բոլոր 16 տարեկան տղաները: Երկրորդը կիսում էր ինձ ծանոթ 16 տարեկան ընդամենը մեկ տղա: Երկուսիս համար ինտերնետում երկրորդ սիրելի զբաղմունք էր ՀՀ Կենտրոնական Բանկի կայքում զետեղված նյութերը կարդալն ու քննարկելը:
Իմ տնտեսագիտական գիտելիքները մեծ առումով ձևավորվել են այդ տարիքում ԿԲ-ի կայքում` IMF-ի հերթական հաշվետվությունը կարդալով: Այն ժամանակ իրականում միայն ԿԲ-ի կայքն էր, որ քիչ թե շատ մարդավայել տեսք ուներ: Մնացած պետական հիմնարկների կայքերը կամ չկային կամ կային զուտ սիմվոլիկ կարգավիճակով: Ուրիշ նմանատիպ աղբյուր պարզապես չկար, ինչն անշուշտ մեր աչքերում էականորեն բարձրացնում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին` երբեմն նույնիսկ պաշտամունքի առարկա դարձնում:
Օրերից մի օր նույն կայքում աչքովս ընկավ մի հղում, որտեղ փակցված էին Տիգրան Սարգսյանի հոդվածները, որոնք հիմնարար ազդեցություն են ունեցել իմ ճակատագրի վրա: Իր ամենահայտնի հոդվածում են մեջբերված Դանիել Բելլի այս խոսքերը՝ «Հետինդուստրիալ հասարակությունը… ենթադրում է նոր դասակարգի ծագում, որի ներկայացուցիչները քաղաքական մակարդակում հանդես են գալիս որպես խորհրդատուներ, փորձագետներ կամ տեխնոկրատներ»: Ցանցային զարգացման, մերիտոկրատիայի ու տեխնոկրատիայի գաղափարներով վարակված` ահագին պրոյեկտներ եմ նախաձեռնել, որոնց ճնշող մեծամասնությունը շատ անփառունակ կերպով տապալվել են, դե որտև տեխնոկրատիա կառուցելը 20 տարեկան երիտասարդի խելքի գործը չէր…
Փաստացի մինչ օրս Տ.Սարգսյանը միակ հայ քաղաքական գործիչն էր, ով ուներ սեփական բովանդակային քաղաքական օրակարգ, արժանի առաքելություն, հստակ տեսլական, հաշվարկված ռազմավարություն և մարտավարություն, որոնք նա գուցե և անձամբ չիրագործեց, բայց իր գործը հաստատ ապարդյուն չէր: Մենք էլ չանենք, կգան ուրիշները ու կշարունակեն:
Էդքան ուզում էիք իմանայիք` ես, ում պրոյեկտն եմ… հիմա գիտեք: Մի մարդու պրոյեկտ եմ, ում հետ կյանքում նորմալ շփված չկամ, թեպետ հեռակա ահագին բանավիճել եմ»:
Հեռավոր 2001 թվականն էր, ինտերնետը նոր-նոր էր մուտք գործում իմ կյանք: Այն ծառայում էր մեծապես երկու նպատակի, երկու…
Gepostet von Artur Danielyan am Montag, 9. September 2019