Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայում գործող գիշերային ակումբի անվան տակ գործունեություն ծավալող «Բուրլեսկ» ստրիպիզ ակումբում նաև սեքս-ծառայություններ են մատուցվում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեր աղբյուրը։
Նրա խոսքով՝ բացի բուն ստրիպտիզ շոուից, կան առանձնացված սենյակներ, որտեղ 80․000 դրամ վճարելու դիմաց «գեղեցկուհիները» նաև սեքս-ծառայություն են մատուցում։
«Իրավապահ համակարգը շատ լավ գիտի այս ամենի մասին, ավելին՝ մի քանի անգամ եկել են ստուգումներ իրականացնելու, բայց մեղմ ասած՝ նրանց լարել են, քանի որ գիշերային ակումբի անվան տակ գործող այս «բորդելի» հետևում կանգնած է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ Շիշ բռնողը»,- ասաց մեր զրուցակիցը։
Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված էր։
«Բուրլեսկ» գիշերային ակումբի հետ չկարողացանք կապ հաստատել, քանի որ նրանք աշխատում են ժամը 22։00-ից մինչև 06։00-ը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին, պատերազմի ավարտից օրեր անց, համացանցում լուսանկարներ էին տարածվել, որտեղ Հայկ Սարգսյանը գիշերային ակումբում զվարճանում էր կիսամերկ աղջիկների հետ։