Առաջին անգամ եմ լսում. Վ. Կարապետյանը՝ Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Առաջին անգամ եմ լսում. Վ. Կարապետյանը՝ Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին. hraparak.am

«Հայելի»- ն հղում անելով իր սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել, ասել է, որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր,ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի: Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը, Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը, սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:

Փաշինյանը արդեն փափկել է,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:

«Հրապարակը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց, թե ընդունե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը, ինչին ի պատասխան խոսնակն ասաց՝ առաջին անգամ եմ լսում։

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր