Արցախ Արցախ ֆեյսբուքյան էջը գրում է՝
Սույն թվականի սեպտեմբերի 4-ից տարբեր լրատվամիջոցների կողմից շրջանառվեցին լուրեր, որ ՀՔԾ-ի կողմից, 2008թվականի մարտի 1-ի դեպքերի առընչությամբ որպես վկա, ծանուցագիր է ուղարկվել Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին: Մենք տեղեկացանք, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին է գեներալ Բալասանյանը այն գրավոր ստացել:
Մենք գտնում ենք, որ պետք չէ Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ ընկնի, թե ինչ կարող է կարել գեներալի հագով, որպեսզի Արցախի հերոսը քրեորեն հետապնդելի լինի: Դեռևս 1988 թվականի փետրվարի 22-ին Աղդամից մի քանի հազարի հասնող թուրք-ադերբեջանցի ելուզակներ հարձակվեցին Ասկերան ավանի ( այժմ ք. Ասկերան) և հարակից հայկական բնակավայրերի վրա: Խնդիրը մեկն էր՝ հերթական ցեղասպանություն և ավեր:
Վիտալի Բալասանյանի անմիջական մասնակցությամբ հետ շպրտվեց այդ բազմահազարանոց ելուզակային ամբոխը տալով զոհեր և վիրավորներ: Եվ այսպես 1988թվականի փետրվարի 22-ին Վ. Բալասանյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ սպանության և հրազենային ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածներով:
Այնուհետև 1991 – 1994 թ.թ., պատերազմական գործողությունների ժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից, Ասկերանի գնդի հրամանատար Վ. Բալասանյանի նկատմամբ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր Ադրբեջանի դեմ ագրեսիա և տարածքներ գրավելու համար հոդվածներով:
Հորդորում ենք ՀՀ ՀՔԾ պետին դիմելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիւնյանին, որպեսզի դիմի «կիրթ» Իլհամ Ալիևին այդ գործերը ՀՀ ՀՔԾ փոխանցելու համար: Այնպես, որ Գեներալ Բալասանյանին մեղադրելու այլ տեղեր մի փնտրեք և զուր ժամանակ մի ծախսեք: