Նոր iPhone-ը վաճառքների մեկնարկին ավելի էժան կարժենա, քան Xr մոդելն անցյալ տարի, տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն:
iPhone 11-ը նվազագույն լրակազմով, որը սեպտեմբերի 10-ին ներկայացվել է Քուփերթինոյում, մատչելի կլինի 699 դոլար գնով: iPhone Xr-ը վաճառքների մեկնարկին արժեր 749 դոլար: Նորույթի հայտնվելուց հետո Apple-ն անցյալ տարվա մոդելի գինը սահմանել է սկսած 599 դոլարից:
Նվազագույն լրակազմով iPhone 11 Pro-ի գինը վաճառքների մեկնարկին կկազմի 999 դոլար, Pro Max մոդելի համար անհրաժեշտ կլինի վճարել 1099 դոլար: Վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 20-ին:
Ըստ որում բոլոր երեք սարքերն էլ ստացել են Apple 13 Bioniс նոր պրոցեսորը: Ընկերությունում այն համարում են «ամենաարագ չիպն աշխարհում»: