Արմեն Մինասյանը ֆեյսբուքում գրել է.
«Քաղաքապետարանին, ավագանու անդամներին ու նաև էն նոր ստեղծված աղբահավաք հիմնարկին տեղեկացնեմ, որ գիշերը տարբեր ապրանքների դատարկ արկղեր մասսայաբար թափվում են ոչ միայն Փեթակի ու Սուրմալույի հարևանությամբ գտնվող աղբանոցներ, այլև Նոր Զովք, Սիթի և այլ խոշոր խանութների ու մոլերի հարևանությամբ։
Պիտի ասեմ, որ այդ երևույթն արդեն տասնամյակներ ա տևում։ Ավելին՝ մարդիկ գիտեն, որ այդ տեղերից կարող են դատարկ ստվարաթղթե արկղեր վերցնել՝ տարբեր կարիքների համար։
Բայց միևնույն ա, ի հեճուկս այդ իրողության, քաղաքի աղբը պետք է հավաքվի։ Հատկապես բազմաբնակարան շենքերի հարևանությամբ եղած աղբը։
Սա գրեցի, որ հաջորդ անգամ կեսգիշերային ֆիլմը նորմալ ռեժիսուրայով նկարվի։ Թե չէ աղբ թափելու փաստը չեն ֆիքսել, աղբը ֆիքսել են, ու չգիտես ինչի՝ սաղ Սերժն ա մեղավոր»։