Մարինե Մանուչարյան. «Ով եք դուք, որ խնդաք էդ մարդու լեզվական կարողությունների վրա»
Advertisement 1000 x 90

Մարինե Մանուչարյան. «Ով եք դուք, որ խնդաք էդ մարդու լեզվական կարողությունների վրա»

Մարինե Մանուչարյանի հրապարակումը.

«Կներեք, բայց արդեն կոնկրետ զզվելիա: Որերորդ գրառումն եմ տեսնում Խաչատուրովի` հայերեն թարգմանչի օգնությամբ դատին ներկայանալու փաստի հետ կապված: Ուզում եմ հասկանամ լուրջ էս կարգի սնո՞բ եք, թե՞ էս ինչ մոտեցում ա: Էդ որ Դարիբալթայանը, Խաչատուրովը ու իրենց նման շատ ու շատ կադրային զինվորականներ ԽՍՀՄ ու արդեն նախկին սովետից անկախ հանրապետություններից եկան հետ Հայաստան ու փաստացի պատերազմելուն զուգահեռ ստեղծեցին ՀՀ զինված ուժեր, ոչ մեկի մտքով չէր անցնում հայերենի քննություն անկացներ ու չհանձնողին սահմանից դուրս հաներ, բայց ֆեյսբուքահայաստանում ոմանք իրենց թույլ են տալիս էդ փաստի վրա ծիծաղել ու եսիմ ինչ պահանջներ դնել: Ժողովուրդ, դուք առհասարակ մտորում եք, թե ինչից ինչ ենք ստացել էս երկրում, ինչքան ջանքա դա խլել մի քանի սերունդներից ու դեռ խլելու: Էս ի՞նչ ջրբաժաններ ու կարմիր գծեր եք քաշում: Էս ինչ սպիտակ ձեռնոցներ ու սպիտակ վերնաշապիկներ եք քաշել ձեր վրա ու մտածում, որ էս պրոցեսից մաքուր դուրս եկողներ են լինելու: Թարգեք էդ իլյուզիաները ու պապուց էլ չէ է, Քրիստոսից էլ քրիստոնյայի տեղ հերիքա ձեզ դնեք: Մեզնից շատերի, տո համարյա բոլորի մասին ֆեյսբուքը չլիներ, մենակ տնեցիք խաբար կլինեին, ոմանց դեպքում էդ էլ չէր լինի:

Դատում են, թող դատեն ըստ օրենքի, բայց ով եք դուք, որ խնդաք էդ մարդու լեզվական կարողությունների վրա»:



Նման նյութեր