Ուսման վարձը վճարել աստիճանաբա՞ր, թե՞ ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետություն»
Advertisement 1000 x 90

Ուսման վարձը վճարել աստիճանաբա՞ր, թե՞ ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Բուհերում վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը: Օրենքն այդ շարադրմամբ ներկայացվել եւ իրավական ուժ է ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ: Սակայն պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ իրեն ահազանգում են խախտումների մասին:

Երեկ, ի պատասխան «ՀՀ»-ի հարցի՝ նա նշել է, որ բողոքները շարունակվում են, նշվում են բուհեր, ֆակուլտետներ, անուններ, ազգանուններ, հեռախոսահամարներ եւ այլն: «Ես այդ տվյալները պարբերաբար փոխանցում եմ, փորձում եմ ակտիվացնել գործի մեջ ե՛ւ ԱԺ կրթության հանձնաժողովին, ե՛ւ նախարարությանը: Տեսնենք, թե ինչ է ստացվում»,- ասել է նա»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Նման նյութեր