Աղվան Պողոսյանի հրապարակումը.
«Հուլիսի 30-ին նամակով դիմել եմ Կառավարությանը մարզային ներդրումային ֆորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Մասնավորապես՝ մեզ հետաքրքրում էր՝ 6 մարզերում իրականացվելիք ֆորումների ժամանակ պետբյուջեից որքա՞ն ֆինանսավորում է հատկացվել ֆորումների կազմակերպմանը, և երկրորդ հարցադրումը՝ արդյո՞ք կա հստակեցված պատկեր, թե ֆորումներից հետո ինչ ներդրումային ծրագրեր են իրագործվել, արդյո՞ք գործադիրը ձեռք է բերել պայմանավորվածություններ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ՝ նոր ներդրումների մասով:
Նամակի հանձնելուց հետո անցել է մեկ ամիս 10 օր ժամանակ, և մինչ այս Կառավարությունից ոչ մի արձագանք չունեմ:
Հիմա հարց՝ պարոն Վարչապետ ինչո՞վ է զբաղված Ձեր Կառավարությունը, որ մի նամակի պատասխան չեք կարողանում տալ»: