«Եթե այնքան ազատ միջոց ունեք, որ կարում եք 720 միլիոն տալ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, ապա ինչո՞ւ եք անտեսում մահացած զինվորների ընտանիքներին»
Advertisement 1000 x 90

«Եթե այնքան ազատ միջոց ունեք, որ կարում եք 720 միլիոն տալ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, ապա ինչո՞ւ եք անտեսում մահացած զինվորների ընտանիքներին»

«Երեկ մեկ շատ կարևոր թեմա բաց թողնվեց խառը ֆոնին։

Երեկ «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարեց, որ մահացած զինվորների ընտանիքները անտեսվում են ու ինքը պահանջում է, որ ինչպես մարտի մեկի զոհերի ընտանիքներին 30 միլիոն փոխհատուցում տվեցին (իմ համար օրինակ անհասկանալի էր, թե ինչու ինչ հիմքով, էտ ոնց որոշվեց), այնպես էլ փոխհատուցում տրվի մեր հերոսների ընտանիքներին։

Այս կինը սխալ բան չի ասում․․․ ընդամենը ասումա, որ հարգելի կառավարություն, եթե էնքան ազատ միջոց ունես, որ կարում ես 720 միլիոն դրամ տաս մարտի մեկի զոհերի ընտանիքներին (էն պարագայում, որ դեռ ապացուցված չի պետությունը ինչքանով է մեղավոր իրենց մահի մեջ, ինչի են իրանք մահացել և այլն և այլն), ապա բարի եղի ուշադիր լինես նաև մահացած զինվորների ընտանիքներին։

Շատ կարևոր հարցա ու հուսամ պետությունը կարձագանքի, քանի որ բացահայտ պահանջա ուղվել կառավարությանը»։

Ankakh Hayastan



Նման նյութեր