Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ին ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում տղամարդու դի կա կախված: 21-ամյա Արմեն Ն.-ն ինքնասպանութուն է գործել իրենց տան կից անասնագոմի տանիքի սյունից ՝ պարանով կախվելու միջոցով:
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Գանձաքարի համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է, որ 21-ամյա Արմենը ժամկետային ծառայությունից հետո շարունակել է ծառայել, որպես պայմանագրային զինծառայող:
«Շատ լավ, խելացի երիտասարդ էր: Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, շատ խելացի, աշխատող մարդիկ են»,-ասաց նա:
Համայնքապետի խոսքով՝ 21-ամյա Արմենին կախված վիճակում իրենց տան հարակից տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերել է եղբայրը:
«Արմենը տան փոքր տղան էր, ուներ երկու քույր և եղբայր: Ամբողջ գյուղը զարմացած է, թե ինչը կարող էր նրան դրդել նման քայլի, հայտնի չէ»: