Հովակիմ Զաքարյան. «Վիրուսները մեծ ազդեցություն ունեցան Նոր աշխարհամասում ճորտատիրության զարգացման վրա»
Advertisement 1000 x 90

Հովակիմ Զաքարյան. «Վիրուսները մեծ ազդեցություն ունեցան Նոր աշխարհամասում ճորտատիրության զարգացման վրա»

Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.

«Մի օր հաստատ կավարտեմ…

Վիրուսները մեծ ազդեցություն ունեցան Նոր աշխարհամասում ճորտատիրության զարգացման վրա: Իսպանացի նվաճողները և առաջին խոշոր կալվածատերերը նկատել էին, որ ամերիկացի բնիկները շատ զգայուն են դեղին տենդի նկատմամբ, իսկ Աֆրիկայից բերված սևամորթները՝ ոչ: Քանի որ շատ բնիկներ, որոնք ճորտացվել և աշխատում էին հանքերում ու ցանքատարածություններում, մահանում էին դեղին տենդից, իսպանացիները սկսեցին օգտագործել միայն աֆրիկայից բերված ճորտերին: Այդպես սկիզբ դրվեց սևամորթ ճորտերի հսկայական հոսքին դեպի Ամերիկա: Նույն ժամանակահատվածում ֆրանսիացիները հաստատվեցին Հաիթիում՝ իրենց հետ բերելով մեծ թվով աֆրիկացիների: 1800-ականների սկզբերին սևամորթ ճորտերը, այլևս չհանդուրժելով անմարդակային պայմանները, ապստամբեցին ֆրանսիացի ճորտատերերի դեմ: Նապոլեոնը 27 հազարանոց հսկա բանակ ուղարկեց Հաիթի՝ ճնշելու ապստամբությունը: Բանակի մեծ մասը վարակվեց դեղին տենդով և մահացավ: Դա պատճառ դարձավ, որ ֆրանսիացիներն այլևս երբեք հսկայան զորք չուղարկեն Նոր աշխարհամասի իրենց գաղութներ և հետագայում վաճառեն Լուիզիանայի շրջանը ԱՄՆ-ին»:



Նման նյութեր