Արմեն Մինասյան. «Եսիմ էլ ինչի ոլորտը համակարգող նախարարը, ներվայնացել ա, որ իր կուսակիցներն իրեն հիշում ու հարց են տալիս…»
Advertisement 1000 x 90

Արմեն Մինասյան. «Եսիմ էլ ինչի ոլորտը համակարգող նախարարը, ներվայնացել ա, որ իր կուսակիցներն իրեն հիշում ու հարց են տալիս…»

Արմեն Մինասյանի հրապարակումը.

Սեպտեմբերին, երբ ուսումնական տարվա մեկնարկ է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու եսիմ էլ ինչի ոլորտը համակարգող նախարարը՝ կառավարության անդամը, ներվայնացել ա, որ իր կուսակիցներն իրեն հիշում ու հարց են տալիս։

Ու խոսակցությունը ցրելու համար սույն պոլիտիկը անվանարկում է մեկ այլ մարդու։

Նախ սխալների մասին. «նախարար» ջան, քո հիշատակած անձն իրոք բաքսյոռ ա, հայերեն՝ բռնցքամարտիկ, ուստի չակերտներում ներառելը կամ ծաղրանքի նշան է, կամ անգրագիտության։ Ընտրի ինքդ։

Երկրորդը՝ որքան հասկանում եմ՝ պակասն էլ դու չես հոխորտում։ Նման դեպքերում, եթե իհարկե պատմություն կամ գրականություն կարդացել ես, տղամարդիկ՝ չփախնողները, դուելի են հրավիրում։ Ես շատ կցանկանայի տեսնել Ձեզ Արթուր Գևորգյանի հետ ցանկացած ոլորտում մենամարտելիս։ Հույս ունեմ կարդարացնեք իմ այդ սպասումներն ու կզարմացնեք բոլորիս Ձեր խիզախությամբ։



Նման նյութեր