Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Ալեքսանյանի հետ։
«Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումն Արթուրը կկայացնի վաղն առավոտյան՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։
Իմ և ձեր անունից Ճերմակ արջին հայտնեցի, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը, բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի վաղը, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում Օլիմպիական խաղերն են։
Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դո՛ւխով։
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է…
Gepostet von Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan am Sonntag, 15. September 2019