Ամեն ինչ իր չափն ունի։
Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր, որ Վանեցյանի պես պրոֆեսիոնալը երկար չի կարողանա աշխատել։ Իշխանափոխությունից հետո, նա մի քանի ամիս կարծես թե նույնպես ստիպված ենթարկվեց էյֆորիայի պայմաններին, բայց շատ արագ գիտակցեց այդ ճանապարհի անհեռատեսությունը։ Այդ աշխատելավոճը ակնհայտորեն ձեռք չտվեց իշխանություններին և արդյունքում Վանեցյանը արեց այն ինչ պետք է անի իրեն հարգող, ուսադիր կրող ցանկացած սպա։ Այս հրաժարականը, ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ Հայաստանում տիրում է զանգովի արդարադատություն, որին պարոն Վանեցյանը այսօր մերժեց։
Ակնհայտ է դառնում նաև այն փաստը, որ նորանշանակ ԱԱԾ Տնօրենը առաջին իսկ օրվանից անցնելու է մարդ բռնելու «սուրբ» գործին։ Իրոք ցավում եմ, որ բոլորս նման բեսպրեդելի ականատեսն ենք, և հույս հայտնում, որ այն շուտով կավարտվի։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: