Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը սեպտեմբերի 13-ին ամուսացավ թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ, հրապարակել է հարսանեկան առաջին տեսանյութը։ Աստղը ցույց է տվել, թե ինչպես է ապագա ամուսնու հետ ՔԿԱԳ այցելել։
Սիրահարները սգակառքով են հասել Գրիբոեդովյան ՔԿԱԳ, որի վրա գրված է եղել․ «Միայն մահը կբաժանի մեզ»։ Հոլովակը սկսվում է հուզիչ կադրերով, երբ ապագա ամուսինները տեղավորվում են իրենց հարսանեկան արտասովոր մեքենան։
Կոնստանտինն ու Քսենիան փոխանակվում են քնքուշ հայացքներով եւ անկեղծ համբույրներով։ Զույգը դուրս է գալիս մեքենայից եւ ուղեւորվում է դեպի պսակադրության սրահ։
Հարսնացուի կողմից, որպես վկա ներկայացել է պրովոկացիոն դիզայներ եւ նկարիչ Անդրեյ Բարտենեւը։ Նա ներկայացել է կանանց գլուխներից կարված հանդերձանքով։
Հոլովակի վերջում հարսնացուն եւ փեսացուն մտնում են սրահ, որտեղ նստած են նրանց հարազատներն ու ընկերները։ Քսենիայի մայրը ծանր շունչ է քաշում։
Հարսանեկան տեսանյութը ուղեկցվում է Իրինա Ալեգրովայի «Տա Աստված» երգով։ Իր Instagram-ի հրապարակումը Քսենիան համալրել է կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով։ Իսկ հաջորդ հոլովակում երջանիկ ամուսինները մեղմ համբուրվում են միմյանց եւ գրկախառնվում են հյուրերի հետ։
Կոնստանտին Բոգոմոլովն էլ իր հերթին կիցվել է հարսանեկան լուսանկարով։ «Շնորհակալություն բոլորից, որոնք մեզ հետ էին այս երեկո, որոնք մեզ շնորհավորել են, օգնել, մեզ շրջապատել են սիրով եւ հոգատարությամբ», – գրել է ռեժիսորը։