Լրագրող Ռազմիկ Մարտիրոսյանը սեպտեմբերի 16-ին ֆեյսբուքում գրել է.
։ Իմ ամենասիրած եկեղեցիներից մեկն օկուպացրած որոշ «հավատացյալներ» նյարդերիս վրա են ազդում ու կոնկրետ փչացնում տրամադրությունս։ Պատարագն ինձ համար լրիվ այլ խորհուրդ ունի, իրենց համար` այլ. իրենք գալիս են սրան-նրան քննադատելու, սրանից-նրանից բամբասելու, իրենց ավելի սրբակենցաղ ցուցադրել փորձելու համար, բայց իրականում սատանայի ծնունդներ են։ Եկեղեցին կփորձեմ այցելել այլ օրերի, որ չտեսնեմ այդ զառամյալ ամբոխը։ Իսկ Պատարագի համար կընտրեմ այլ եկեղեցիներ։ Եթե մյուս տեղերում էլ նույն անառողջ մթնոլորտը լինի, կդադարեմ կրոնական ծիսակարգերի մասնակցել։
Առայժմ այսքանը…»: