Բենքսիի աշխատանքը կարող են ռեկորդային գնով վաճառել աճուրդում
Advertisement 1000 x 90

Բենքսիի աշխատանքը կարող են ռեկորդային գնով վաճառել աճուրդում

Բենքսիի աշխատանքը, որը պատկերում Է բրիտանական խորհրդարանի անդամներին, կարող Է ամենաթանկը դառնալ նկարչի՝ երբեւԷ վաճառված ստեղծագործություններից: Կտավի վրա յուղաներկով արված աշխատանքի՝ Devolved parliament-ի («Այլասերված խորհրդարան») գնահատման արժեքը, որը հոկտեմբերի 3-ին վաճառքի կդրվի Sotheby’s աճուրդային տանը, կազմում Է 1,5-2 մլն ֆունտ ստեռլինգ (ընթացիկ փոխարժեքով 1,9-2,5 մլն դոլար): Այդ մասին հաղորդվում Է Sotheby’s-ի կայքում:

4 մետր երկարությամբ եւ 2,5 մետր լայնությամբ կտավը պատկերում Է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նիստը, սակայն խորհրդարանական աթոռներին, վերնասրահում եւ խոսնակի աթոռին պատգամավորների փոխարեն տեղերն զբաղեցնում են շիմպանզեներն ու օրանգուտանները: Բենքսին Devolved parliament-ն ստեղծել Է 2009 թվականին Բրիսթոլի թանգարանում ցուցադրելու համար: Այժմ նկարը գտնվում Է մասնավոր հավաքածուում, դրա սեփականատիրոջ անունը չի բացահայտվում:

Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը Բենքսիի նկարը կցուցադրվի Sotheby’s-ի կենտրոնակայանում: Այսօրվա դրությամբ փողոցային նկարչի ամենաթանկ ստեղծագործությունը համարվում Է 2008 թվականին 1,87 մլն դոլարով վաճառված Դեմիեն Հյորսթի նկարը՝ իր ֆիրմային տարագույն կետերով, որի վերեւի մասում Բենքսին պատկերել Է ներկարար առնետին, որը կետերը մոխրագույնով Է պատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: