Արեգ Բարսեղյան. «Մի օր ձեզ էլ կհեռացնեն գահից, ու հետո ստիպված եք լինելու կյանքի մնացորդը բանտում անցկացնել»
Advertisement 1000 x 90

Արեգ Բարսեղյան. «Մի օր ձեզ էլ կհեռացնեն գահից, ու հետո ստիպված եք լինելու կյանքի մնացորդը բանտում անցկացնել»

Արեգ Բարսեղյանի հրապարակումը.

«Իշխող կուսակցությունն ունի քաղաքական, և ընդհանրապես, գրագիտության, հեռատեսության ու ողջախոհության պակաս։

Երբ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ խմբակցության փակ նիստում կայացվել է որոշում Սահմանադրական Դատարանի նախագահի գործունեությունը սահմանափակելու կամ դադարեցնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ, բարեկամուհիս նույնիսկ չի գիտակցում, որ ստորագրում է ապագայում իր անձի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման փորձի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին հայտարարության տակ։

Լիլիթն այդքանը կարող է չհասկանալ, որովհետև մասնագիտությամբ լեզվաբան է, պարտադիր չի, որ քրեական ու սահմանադրական իրավունքը լավ իմանա։ Բայց չէ որ իշխող ուժն իր թիմում ունի և փորձառու իրավաբաններ, և փորձառու քաղաքական գործիչներ։ Նրանք պետք է որ հասկանան, որ ուզած չուզած առերեսվելու են ՄԻԵԴ վճիռների ու Վենետիկյան հանձնաժողովի եզրակացության հետ։

Գուցե այդ վճիռներից ու եզրակացություններից հետո իշխող քաղաքական ուժը ՄԻԵԴ-ն ու Վենետիկյան հանձնաժողովը կրկին կապի նախորդ կոռումպացված ռեժիմի հետ և ընտրազանգվածը ծափահարի «առաջնորդին», բայց այդ վճիռների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն է փոխհատուցելու պետական բյուջեի, այսինքն մեր բոլորի վճարած հարկերի հաշվին։

Իսկ ահա իշխող քաղաքական ուժը, ըստ իս, փորձում է ռեկորդ սահմանել՝ մեկ տարվա ընթացքում սահմանադրական կարգի տապալման փորձերի քանակով։

Ախր էդ իշխանությունը ձեր հայրական տնից չեք բերել ու հետներդ գերեզման չեք տանելու։ Մի օր ձեզ էլ կհեռացնեն գահից, ու հետո ստիպված եք լինելու կյանքի մնացորդը բանտում անցկացնել»։



Նման նյութեր