Իռլանդիայում սելֆիի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 28-ամյա կնոջը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով The Irish Sun լրատվամիջոցին:
Ստեֆանի Ֆարնանի հայրն աղջկան գտել է անգիտակից վիճակում: Ավելի ուշ պարզվել է, որ կնոջ մոտ ներուղեղային արնահոսություն է արձանագրվել:
Որպեսզի փրկեն կնոջը, բժիշկները պետք է իմանային, թե երբ է նա ուշաթափվել: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, անհրաժեշտ դեղամիջոցները կարել է օգտագործել միայն ուշաթափվելուց որոշ ժամանակ անց:
Բժիշկներին անհրաժեշտ տեղեկությունը Ֆարնանի եղբայրը հայտնաբերել է քրոջ հեռախոսում եղած սելֆիների միջոցով, որոնք կինն արել է անգիտակից վիճակում հայտնվելուց 14 րոպե առաջ:
«Բախտս բերել է: Չեմ հիշում, որ այդ առավոտ որևէ լուսանկար արած լինեմ»,- նշել է Ֆարնանը: