Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում՝ «Շորի շուկա»-ի մուտքի մոտ, կրակոցներ են հնչել. կա վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում՝ «Շորի շուկա»-ի մուտքի մոտ, կրակոցներ են հնչել. կա վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ:

Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչությնա պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննաչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ և քննչական խմբեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գրոծողություններ՝ կրակողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com