Երբ Պյոտրին տարան, ներսումս հույս կար՝ գուցե նա ողջ է. ով էր Արագածի վրա զոհված լեհ տղան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երբ Պյոտրին տարան, ներսումս հույս կար՝ գուցե նա ողջ է. ով էր Արագածի վրա զոհված լեհ տղան. armeniasputnik.am

Արագածի վրա արջի հետ անհավասար կռվում զոհված լեհ տղայի պատմությունը ցնցեց շատերին։ Սերն այնքան մեծ էր, այնքան իրական, որ տղան իր կյանքի գնով փրկեց նշանածի կյանքը։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է 33-ամյա Պյոտրի սիրելիի՝ Մաուգոժատայի հետ։

Ո՞վ էր Պյոտրը, ինչպե՞ս ծնվեց նրանց մեծ սերը

Ամբողջ ճանապարհին մտածում եմ՝ ինչպես եմ հարցերը ձևակերպելու, որ հանկարծ ցավ չպատճառեմ, ինչ բառեր եմ օգտագործելու…Դուռը թակում եմ, հայ կին է բացում և շտապում ասել, որ ճիշտ ենք եկել։  Ուղեկցում է հյուրասենյակ, անմիջապես մոտենում է մի աղջիկ ու ներկայանում. «Աննան եմ, Պյոտրի քույրը»։

Հաջորդ վայրկյանին ներս է մտնում Մաուգոժատան Լուժինցկան՝ Պյոտր Բարլոգայի նշանածը։ Հարցազրույցը սկսելուց առաջ երկար-բարակ նախաբան եմ ասում, իրականում ձգձգում եմ հարցերս տալու պահը, վախենում եմ ցավեցնել։

«Պյոտրն ինձ փոխել է, սովորեցրել է կյանքն այլ կերպ ընկալել, չներփակվել. դրանից է, որ ես հիմա չեմ լացում, կարող եմ ձեզ հետ խոսել։ Պյոտրը կցանկանար, որ ես սա պատմեի»։

Պյոտրն ու Մաուգոժատան ծանոթացել են վեց տարի առաջ բարձր IQ ունեցողների, այսպես ասած, գիտակների ակումբում։

«Հենց ծանոթության պահից իրար լավ էինք հասկանում, սկզբում զուտ ընկերական հարաբերություններ էին, ակումբի անդամներով տարին մեկ անգամ գնում էինք էքսկուրսիաների»,– պատմում է աղջիկը։

Մաուգոժատան իր կյանքն ուներ Կրակովում, Պյոտրը՝ Վարշավայում։ Որոշ ժամանակ անց աղջիկը գործի բերումով տեղափոխվում է մայրաքաղաք Վարշավա։ Այդ ժամանակ Պյոտրը պատրաստվում էր Նեպալ գնալ, Հիմալայները պիտի բարձրանար։ Ապահովագրական ընկերությունն հատուկ արժեքով առաջարկ ուներ, որը սակայն երկու անձի համար էր։

Ընդ որում, պայմանն այն էր, որ այդ երկուսը պիտի մտերիմ մարդիկ լինեն։ Այդպես` Պյոտը Մաուգոժատային խնդրում է, որ միանա իրեն ապահովագրությունը վերցնելիս և նրան ներկայացնում է որպես իր ընկերուհի։ Տղան ապահովագրությունը վերցնում ու գնում Նեպալ։ Վեց շաբաթ անց Պյոտրը վերադառնում է ու Մաուգոժատային ասում. «Եթե այլ պլաններ չունես, կուզեի՝ ես դառնայի քո «պլանը»»։ Այդպես սկսում են միասին ապրել ու ճամփորդել։ Երկու տարում հասցնում են քսան երկիր այցելել։

Մաուգոժատան ասում է, որ Պյոտրը բացառիկ ազնիվ մարդ էր ու դիմացինից էլ նույնն էր ակնկալում։ Սիրում էր մարդկանց հետ ծանոթանալ, ճամփորդելիս մի հարյուր հոգու հետ հասցրել են ծանոթանալ։
Մաուգոժատան ու Պյոտրն ապրում էին վարձակալած տանը, հետո որոշել են իրենց տունն ունենալ։ Երկար փնտրտուքներից հետո հասկանում են, որ ցանկանում են հողակտոր գնել և իրենց տունն իրենց ձեռքերով կառուցել։ Վարշավայի մոտ հրաշալի հողակտոր են գտնում։ Հողատերը մեծահարուստ մարդ է, բազմաթիվ բիզնեսներ ունի։ Նա Պյոտրին աշխատանքի առաջարկ է անում։ Մաուգոժատան ասում է, որ Պյոտրի «ձեռքից ամեն ինչ գալիս էր», ինչին կպնում էր, ոսկի էր դառնում, տարբեր գործեր էր կատարում, հիմնականում տանից էր աշխատում։ Նաև բարեգործական ձեռնարկներին էր մասնակցում. օրինակ` սոցիալապես անապահով երեխաներին անգլերեն են դասավանդում, ամեն տարի մասնակցում նրանց համար նվերների պատրաստմանը։

«Նա ինձ համար հեղինակություն էր, որով հիանում էի»։

Այս ամենի կողքին մեծ ու սիրող սիրտ ուներ. շատ էր սիրում կատուներին. «Ոնց որ իր երեխաները լինեին»։

Ինչո՞ւ Հայաստան

Պյոտրն ու Մաուգոժատան այնքան էին ճամփորդել, որ շատ անվճար միավորներ ունեին կուտակած, որը կարող էին օգտագործել կամ Լիվիա(բնակավայր Իսպանիայում), կամ Երևան ավիատոմսի համար։ Քանի որ Եվրոպայում շատ էին եղել, նոր, տարբերվող մշակույթ էին ուզում տեսնել։ Այդպես ընտրեցին Հայաստանը։ Մինչ Հայաստան գալը Պյոտրը համացանցով գտել էր Լիլիթին՝ «քաուչսերֆինգի համար»։

Եվրոպացիների շրջանում շատ տարածված է. ճամփորդելիս ոչ թե հյուրանոցում մնալ կամ վարձակալած տանը, այլ վարձակալել, այսպես ասած, անկողին ու ապրել տեղացի մեկի ընտանիքում։ Այդպես և՛ ավելի մատչելի է, և՛ հնարավորություն է մարդկանց հետ ծանոթանալու։ Ցավոք, Լիլիթը Պյոտրին այդպես էլ չհանդիպեց։ Դեպքի մասին իմացավ համացանցից։ Անմիջապես Լիլիթն ու մայրիկը շտապեցին ոստիկանական տեղամաս՝ Մաուգոժատային իրենց տուն բերելու համար։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am