Ինչպես գրում է tert.amկայքը, վերջերս կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից կալանավորվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը, այժմ նրան փոխարինում է ժամանակավոր պաշտոնակատարը: Tert.am-ի տեղեկություններով՝ Լյովա Բաղդասարյանին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով փոխարինում է Մանուկ Պողոսյանը, ով հայտնի է դատապարտյալից «սպարտիվկա» կաշառք ստանալու պատմությամբ:
Հիշեցնենք, որ 2015թ․ Մանուկ Պողոսյանը զբաղեցնում էր «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնը, ով նույն ՔԿՀ-ում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչը պարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից:
Ավելի մանրամասն՝ tert.am