Samsung-ը հրաժարվում է Galaxy S և Galaxy Note դասական շարքերից
Advertisement 1000 x 90

Samsung-ը հրաժարվում է Galaxy S և Galaxy Note դասական շարքերից

2020 թվականին դրանք համատեղվելու են մեկ սմարթֆոնի մեջ:

Samsung հարավկորեական ընկերությունը կարող է հրաժարվել իր ամեն տարի թողարկվող Galaxy S և Galaxy Note ֆլագմենային շարքերի  թարմացումից: Փոխարենը՝ դրանք կմիավորվեն մեկ ընդհանուր բրենդում: Այդ մասին հայտնում է Phone Arena-ն:

Ասուլիսներից մեկի ժամանակ արտադրողը կասկած  է հայտնել Galaxy S11-ի թողարկման վերաբերյալ, քանի որ դա դառնում է երկարատև պատմություն: Ամենայն հավանականությամբ, Samsung-ի հաջորդ ֆլագմենն այլ անուն կունենա:

Ընկերությունը չի բացառել նաև Galaxy S և Note երկու ապրանքանիշերի միավորումը: Դրանից առաջ լուրեր էին պտտվում հետագայում շարքերի հնարավոր միավորման մասին: Ըստ ինսայդերների՝ արտադրողը դեռ մտածում է նման հեռանկարի մասին և կարող է այն իրականացնել արդեն 2020 թվականից:

Միավորված ապրանքանիշի  նոր անունը կլինի Galaxy One. այս անունով սարքը կփոխարինի Galaxy S11-ին:

Ամեն տարի միանգամից երկու սմարթֆոն չներկայացնելը կմեծացնի Samsung-ի անոնսների միջև եղած միջակայքը: Աղբյուրները պնդում են, որ արտադրողն արդյունքում լրացնելու է այս  «դատարկությունը» ծալովի Galaxy Fold-ի հաջորդ սմարթֆոնով:

Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ թե ֆլագմեն, այլ հարմար գնով բարձր որակի սմարթֆոններ, կմնան A շարքի սմարթֆոնները: Այժմ ամենատարածվածը A50-ն է:

Սիրարփի Աղաբաբյան