Ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» փոփոխությունների նախագիծը, որով վերջիններս հարկային պարտավորություններից ազատվում են, եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը չի գերազանցել 24 մլն դրամը: Նշենք, որ նախկինում արտոնությունը տրվում էր 9 մլն դրամ հասույթը չգերազանցող ինքնազբաղված անձանց:
Նշենք, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից:
Ստորև ներկայացված ծառայություններ մատուցողները կսկսեն պետությանը հարկ վճարել, եթե տարեկան 24 միլիոն դրամից ավելի հասույթ են ստանում:
գործունեության տեսակների, որոնց իրականացման մասով ինքնազբաղված անձանց համար սահմանված են հարկային արտոնություններ
սահմանված են հարկային արտոնություններ