Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյում Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 16:00-ի սահմաններում Ռոստովյան փողոցում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 34-ամյա Ս. Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի 74 QQ 444 համարանիշի, Երևանի բնակիչներ, 34-ամյա Հ.Հ.-ի վարած BMWմակնիշի 50 AN 505 համարանիշի, 64-ամյա Գ. Մ.-ի վարած Opel մակնիշի 8140 HW համարանիշի և 25-ամյա Տ.Մ.-ի վարած Honda մակնիշի մոպեդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Մ.-ն և Ս.Մ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Ս. Բ.-ն տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդներից Գ. Մ.-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: