Մեզ համար ինքնանպատակ չէր Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալը. Վարդան Մինասյան
Advertisement 1000 x 90

Մեզ համար ինքնանպատակ չէր Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալը. Վարդան Մինասյան

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով իր թիմի համար ինքնանպատակ չէր դառնալ Հայաստանի Սուպերգավաթակիր:

«Իսկական գավաթային հանդիպում էր: Միշտ էլ հաճելի է տիտղոս նվաճելը: Մեզ համար ինքնանպատակ չէր Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Մասնագետի խոսքով՝ իր թիմը դեռևս դուրս չի եղել Եվրոպայի լիգայում կրած պարտության հոգեբանական վիճակից և լինում են խաղային դրվագներ, որտեղ ֆուտբոլիստները իներտ են:

Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթում միմյանց դեմ մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով և միայն լրացուցիչ ժամանակում «Արարատ-Արմենիա»-ն Լիմայի խփած գոլի շնորհիվ իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Սուպերգավաթակիր: