Երգիչ Մհեր Մեսրոպյանի (MGER ARMENIA) հրապարակումը.
«ՀԱՆԳԻՍՏ‹ ԹՈՂԵՔ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ…
Մի խառնեք քաղաքականությունը մեր դարավոր հոգևոր արժեքներին:
Վարչապետը ճիշտ գնահատական տվեց , որպես քաղաքական լիդեր և որպես երկրի ղեկավար Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված հարցին: Կարծում եմ ոչ ոք չի առարկի , որ պետական իշխանությունն ու եկեղեցին պետք է լինեն մեկ ամբողջական օրգանիզմ երկրի կայացման և պահպանման գործում սա անառարկելի է:
Սակայն ես դատապարտում եմ այն գաղափարներ կրող մարդկանց և երևույթներին, ովքեր կամ, որոնք փորձում են ռումբ դնել և պառակտել երկրիս պետական իշխանության և եկեղեցու դարավոր տիեզերական կապը:
Հանգիստ թողեք ՀՀ Վարչապետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Հայ Առաքելական Եկեղեցուն: Երկիրը անցումային մեծ փուլ է հաղթահարում օգնեք եթե կարող եք, իսկ եթե ոչ մի խանգարեք, այլ ԱՂՈԹԵՔ…
Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել
ՀՀ Քաղաքացի և Հայ Առաքելական Եկեղեցու զավակ: Մհեր Մեսրոպյան»