Պահնորդական ընկերությունը մեծ գումար է փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Պահնորդական ընկերությունը մեծ գումար է փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին. hraparak.am

Մասնավոր պահնորդական ընկերությունը՝ «Պերսոնալ սեքյուրիթին» 33 մլն 600 հազար դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին։ Այս տեղեկատվությունը զետեղված է հիմնադրամի պաշտոնական կայքում։

Մենք փորձեցինք «Պերսոնալ Սեքյուրիթի» ընկերությունից ճշտել, թե ինչ նպատակով է պահնորդական կազմակերպությունն այդքան մեծ գումար փոխանցել, սա առաջին դեպքն է, թե անցյալում էլ են նման բարեգործություններ արել եւ վերջապես՝ ինչքան եկամուտ ունի պահնորդական ընկերությունը, որ նման շռայլություններ է իրեն թույլ տալիս։

Սակայն մեր հարցերի պատասխանները ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ ընկերության մի հեռախոսահամարով ընդհանրապես չպատասխանեցին մեր զանգերին, իսկ մյուս հեռախոսահամարով պատասխանեց ծառայության գծով պատասխանատուն, որն ասաց, որ ֆինանսական մասի հետ ինքը որևէ կապ չունի եւ չի կարող պատասխանել մեր հարցերին։

Համեմատության համար նշենք, որ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպը» հիմնադրամին փոխանցել է ընդամենը 4 մլն 176 հազար դրամ, «Ինեկոբանը»՝ 2 մլն 500 հազար դրամ, նույնքան փոխանցել է «Դուստր Մարիանա» ընկերությունը, «Այ Դի բանկը»՝ 2 մլն 200 հազար դրամ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ 1 մլն դրամ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը»՝ 1 մլն դրամ։

hraparak.am



Նման նյութեր