Ազատ Ադամյան. «Լավ հլը մի պահ փորձեք հակառակ մտածել, կարո՞ղ ա էս մարդիկ են ճիշտ, վարչապետը սխալ»
Advertisement 1000 x 90

Ազատ Ադամյան. «Լավ հլը մի պահ փորձեք հակառակ մտածել, կարո՞ղ ա էս մարդիկ են ճիշտ, վարչապետը սխալ»

Ազատ Ադամյանը ֆեյսբուքւոմ գրել է.

«Ձեր ականջկծոցին աշխարհաքաղաքականով և ներքաղաքականով կտրեմ…

Աշխարհաքաղաքական եղանակի հյուսիսին հատուկ է, սառը քամիներն արևելքից են, արևմուտքը պատրաստվում է ձմռան, ասել է թե արևմտյան հեգեմոնիան (ԱՄՆ-Անգլիա-Իսրայել) իրեն սպառնում է: ՄԱԿ-ի ամբիոնից Թրամպը կարդաց լիբերալիզմի մահախոսականը, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հզորությամբ երկրորդ երկրին` Թուրքիային С400 է վաճառում, որից հետո ոնց տեսնում եք Ռուսաստանում ամեն ինչ նորմալ է, Էրդողանն էլ կենդանի է(նույնը չէր կարող լիներ 10 տարի առաջ), Չինաստանն Իրանում 280 մլրդ-ի ներդում է անելու նավթային ոլորտում, Իրանը Եմենի միջոցով ԱՄՆ ամենախոշոր նավթամատակարարի` Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթի պահեստներն է շարքից հանում, ԱՄՆ քաղաքական գործիչներն ամեն կերպ Թրամպին հորդորում են պատերազմ սանձազերծել Իրանի դեմ, ռազմական գործիչները դեմ են պատերազմին, պատճառաբանելով չպատերազմելու դեպքում կորուստն ավելի քիչ կլինի:

Այս աշխարհաքաղաքական ֆոնին մեր արտաքին քաղաքականությունը, սահմանի վիճակը, ներքաղաքականը:
Արտաքին քաղաքականություն.

1. Վարչապետն ԱՄՆ-ում հայտարարում է, որ Սփյուռքի մայրաքաղաքը Լոս Անջելեսն է, հիշեցնեմ, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում քան ԱՄՆ-ում, էս նշանակում է, որ Լարսի անցակետից մինչև Վլադիվոստոկի անձնագրային մեր համար խնդիրներ է լինելու, ներսում էլ գազը հավանաբար խնայողաբար ենք օգտագործելու:

2. ՀՀ իշխանությունն ուզում է Իսրայելում դեսպանատուն բացել, ինչը հեշտ չի տանելու Իրանը:
Չեմ անդրադառնում մնացած աշխարհաքաղաքական բևեռներին, քանզի այս երկուսը մեր համար կենսական նշանակություն ունեն:

Սահմանում վիճակը գնալով թեժանում է դիվերսիա, այսօր անօդաչու… ամեն վայրկյան պետք է պատրաստ լինել:

Ներքաղաքականում վիճակը գրեթե նույն է, ով Նիկոլին դեմ է խոսում կամ գործում դավաճան է, ծախված է, սերժառոբահանրապետադաշնակցական է, երեկ Վանեցյանը հերոս էր, այսօր դավաճան, նույնը Սասուն Միքայելյանը, լավ հլը մի պահ փորձեք հակառակ մտածել, կարո՞ղ ա էս մարդիկ են ճիշտ, վարչապետը սխալ (իմ կարծիքով վարչապետը երբեք ճիշտ չի եղել)»:



Նման նյութեր