Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101․372․600 դրամ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101․372․600 դրամ

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութեր նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ նրանք համաձայնության են եկել իրար հետ և մի տղամարդու անվամբ հիմնել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ու ծավալել անշարժ գույքի առուվաճառքի գործակալության թվացյալ գործունեություն։