1) Twitter-ն աշխատում է նոր գործիքի վրա, որը հնարավորություն կտա ավելի հեշտորեն տեղադրել ցանկացած քոնթենթ՝ ներառյալ «tweet»-ները, նկարներերն ու լինկերը, որոնցով կիսվել եք ձեր անձնական նամակներում։
2) Google-ի նոր «Call-only ads» թարմացումը ցույց է տալիս բիզնեսի հեռախոսահամարը վերևի հատվածում, մինչ բիզնեսի անունն ու խորագիրը տեղափոխվել են հեռախոսահամարի տակ՝ ավելի փոքր տառաչափով։
3) Instagram-ը փորձարկում է նոր ինտերֆեյս դիզայն, որը ավտոմատ կերպով միացնելով “dark mode” ռեժիմը սմարթֆոնների օգտատերերին հնարավորություն կտա խնայել հեռախոսի մարտկոցը։
4) «Facebook Reality Labs»-ը պատրաստում է «LiveMaps» ապագայի ավելացված իրականության համակարգ, որը երկրի 3D տարբերակն է։ Այն կառաջարկի օգտատերերին տեսնել համապատասխան ինֆորմացիա իրենց շուրջն արհեստականորեն առաջացած լանդշաֆտների մասին։
5) «General Motors»-ը ինտեգրել է «Amazon»-ի «Alexa»-ն իր միլլիոնավոր փոխադրամիջոցների մեջ։ «Alexa voice»-ի շնորհիվ 2020թ.֊ի առաջին կեսին վարորդները կկարողանան ստանալ ինֆորմացիա երթուղու մասին, լսել նորությունները, ավելացնել իրեր իրենց գնումների զամբյուղում և օգտվել Alexa-ի տասնյակ հազարավոր հնարավորություններից։
6) Amazon-ը իր Thursday Night Football (TNF)-ը շատ ավելի ինֆորմատիվ և գոհացուցիչ է դարձնում ֆուտբոլի մոլի երկրպագուների համար։ Դիտորդները հնարավորություն կունենան օգտագործել իր X-Ray տեխնոլոգիան իմանալու ում և ինչ են նրանք դիտում։
7) Pinterest-ը ցուցադրում է նոր ֆորմատ «Shop the Look» գովազդի համար, որը թույլ է տալիս վաճառողներին ցուցադրել բազմատեսակ պրոդուկտներ մեկ գովազդում։
Ռոման Դանեղյան