Երգիծական ինքնաոչնչացում Ավգուստո Մոնտեռոսոյի ոճով (վիրտուալ, երևակայական զրույց վաղեմի բարեկամ-դասընկերների միջև) (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երգիծական ինքնաոչնչացում Ավգուստո Մոնտեռոսոյի ոճով (վիրտուալ, երևակայական զրույց վաղեմի բարեկամ-դասընկերների միջև)

– Բարև եղբայր: Հա, ես եմ՝ Երևանից:

– Բարև, դե, որ Երևանից, ես էլ՝ Սինգապուրից:

– Օ՜,  լսիր, ձեր վարչապետը մեզ հյուր է գալիս:

– Բարով գա: Տեսնես, ի՞նչ են քննարկելու, եթե այդտեղ՝ այստեղից՝ մոնտեռոսոյական տեսիլքներ են.

Երգիծական ինքնաոչնչացում,

Գրառում-միկրոնովել,

Խզբզոց,

Աֆորիզմ,

Միանշանակ՝ ճանաչելի,

Բորխեսի ֆանտաստիկ գազանը թեյում է Քերոլի Ալիսի հետ,

Ջոնաթան Սվիֆթը նամակներ է գրում Ջեյմս Թերբերին,

Կալավերասի գորտը Մարկ Տվեն է կարդում:

– Էդ ինչե՜ր ես տեսնում Մոնտեռոսոն ձեռքիդ… Այստեղի թարմ երգիծանքը. «Կըսեն Իջևանի անունը գուզեն փոխեն «Փաշինգթոն»»:

– Ախպեր, Իջևանն «անվանափոխել» են Փաշինգթոն (երգիծական ինքնաոչնչացում), բայց մտքում… իսկ բարձրաձայն՝ Sankt Pashinburg (երգիծական ինքնաոչնչացում է, Ավգուստո Մոնտեռոսոյի ոճով):



Նման նյութեր