Ռոբերտ Հայրապետյանի գրառումը.
«Առնվազն տարակուսելի է Ռուստամ Բադասյանի այսօրվա երկբևեռ աֆեկտիվ խանգարումը։
Իմքայլականներից ամենանորաթուխ նախարարը, ով ի դեպ հպարտորեն էր նրկայացնում ՍԴ դատավորներին առաջարկվող «օրինական կաշառքի» և առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամաբ բռնագանձում տարածելու վերաբերյալ խայտառակ օրինագծերը, այսօր հանկարծ ցնցվել է դատավոր Դանիբեկյանի նկատմամաբ իրկանացված գործողությունից։
Նախարարը, ում նախահեղափոխական Հայաստանում ունեցած միակ ձեռքբերումը եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը լինելը, կկվի լռությամբ անարձագանք էր թողնում ասենք օրինակ բարձր դատարանի դատավոր տիկին Գյուլումյանի նկատմամաբ օրը ցերեկով իրականացված բռնությունը։
Առավել տարակուսելի է, որ Դանիբեկյանի նկատմամաբ իրականացվածը ցնցել է նիկոլական նոմենկլատուրային, որոնք երկարատև, ուժասպառ օրինական կաշառք ներառող պայքարից հետո, որոշել են ՍԴ նախագահից ազատվեն «օրինական» ճանապարհով։
Մեկդ հարց ուղեք ՊԵԿ նախագահի նախկին տեղակալից անձնական երաշխավորությամբ նախարար դարձած տղային․
Ի՞նչ կարծիք ունի ԱԺ կողմից ՍԴ ներկայացված 94 էջանոց բառակույտի մասին և արդյո՞ք ապագաբանական ցնցակաթված չեր ունենա, եթե Դանիբեկյանին տրված հարցերը ուղղվեին գրավոր։
#ժողովրդի_սրտի_բարեփոխիչ_արդարադատության_նախարարը»