Արևելագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.
«Պատմությունը զարմանահրաշ երևույթ է, իսկ Հայաստանը՝ հավերժ։
2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում բարեկամաբար հանդիպեցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչդեռ 1827թ․ նույն հոկտեմբրի 1-ին, հաղթահարելով իրանական կայազորի դիմադրությունը, ռուսական զորքը մտավ Երևան։
Հայաստանը որպես պետություն այդ ժամանակ չկար, իսկ հայերը մասնակցում էին պատերազմին երկու կողմերից էլ։
Հիմա, փառք Աստծո, Հայաստանը պետություն է, և նույն այդ երկու կողմերը նույն ամսաթվին հանդիպում են և բարեկամաբար զրուցում հենց այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել գրեթե 200 տարի առաջ»։