Մահացել է Դավիթ Թումանյանը
Advertisement 1000 x 90

Մահացել է Դավիթ Թումանյանը

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն խորը ցավով տեղեկացնում է կազմակերպության փոխնախագահ, վարչության անդամ, տնտեսագիտության թեկնածու, սիրելի Դավիթ Սուրենի Թումանյանի վաղաժամ մահվան մասին։

«Կազմակերպության անդամների, ղեկավարության և աշխատակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում սիրելի Դավիթ Թումանյանի ընտանիքին, բարեկամներին և հարազատներին՝ կիսելով այս անժամանակ և անդառնալի կորստյան վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դավիթ Թումանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 21-ին, ժամը 17:00-ին, Նուբարաշենի 46 հասցեում գտնվող սգո սրահում (Թոխմախի գերեզմանատան կենտրոնական մուտքից դեպի Էրեբունի տանող ճանապարհի աջ կողմում)։