Սպիտակեցնող կրեմները կարող են նույնքան թունավոր լինել, որքան ներկը հեռացնելու միջոցները, անհրաժեշտ է ցանկացած գնով խուսափել դրանցից՝ զգուշացնում է Մեծ Բրիտանիայի տեղական ինքնակառավարման ասոցիացիան, հաղորդում է CNN-ը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ կրեմները «գործում են ներկը հեռացնելու միջոցի նման և մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը»:
Մաշկը սպիտակեցնող շատ ապրանքներ արգելված են Մեծ Բրիտանիայում վնասակար բաղադրիչների պատճառով, սակայն արգելված ապրանքների վերջին առգրավվումը ցույց է տվել, որ դրանք դեռևս վաճառվում են:
Այդ ապրանքների մեծ մասը ներառում է արգելված բաղադրիչ՝ հիդրոխինոն. այս բաղադրիչը օգտագործվում է մաշկը սպիտակեցնող կոսմետիկայի մեջ: Այն մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկն ու վնասում լյարդն ու երիկամները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սնդիկը ևս տարածված արգելված բաղադրիչներից է, որը կարող է մանրէական և սնկային վարակների հանդեպ կայունության նվազեցում, լյարդի վնասում, դեպրեսիա կամ փսիխոզ առաջացնել:
Բնական և անվտանգ բաղադրիչներով մաշկը սպիտակեցնող կրեմներն օրենքով արգելված են, սակայն թանկ են, ինչը մեծացնում է արգելված ու վտանգավոր ապրանքների պահանջարկը: Այդ ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների ղեկավարները կարող են տուգանվել մինչև 20 000 ֆունտ ստերլինգի չափով (մոտ 24 500 դոլար) և մինչև 1 տարվա ազատազրկման դատապարտվել:
Ըստ կանխատեսումների՝ 2024-ին այն կհասնի 31,2 մլրդ դոլարի, հատկապես՝ Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: