Instagram-ում այժմ կարող եք ծածուկ արգելափակել նյարդայնացնող մեկնաբաններին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Instagram-ում այժմ կարող եք ծածուկ արգելափակել նյարդայնացնող մեկնաբաններին

Եթե Instagram-ում որևէ մեկը ձեր հրապարակումների տակ անիմաստ կամ էլ վիրավորական մեկնաբանություն է թողնում, ապա այժմ սոցցանցում ավելացել է նմանատիպ օգտատերերի դեմ պայքարելու համար հատուկ գործառույթ։ Կարող եք սահմանափակել տվյալ օգտատիրոջ ձեր էջին հասանելիությունը, ինչը նա նույնիսկ չի էլ նկատի։

Դա կարելի է անել միանգամից մենկաբանությունների դաշտից կամ էլ կոնֆիդեցիալության կարգավորումներից, որից հետո միայն դուք և այդ օգտատերը կտեսնեք նրա թողած մեկնաբանությունները։ Այդ մենկաբանությունները այլ օգտատերերի համար փակ կլինեն և նրանք չեն տեսնի։ Այս համակարգը տարածվում է նաև անձնական նամակների վրա։ Սահմանափակած օգտատերերի հաղորդագրությունները կընկնեն հարցումների բաժին, եթե նույնիսկ կարդաք նրա նամակը, ապա տվյալ օգտատերը չի իմանա այդ մասին։

vnews.am