
Բլոգեր, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը Ամանորին ընդառաջ նոր ֆոտոշարք է ներկայացրել: Ոսկեգույն լույսերով ու խաղալիքներով զադարված տոնածառի ֆոնին արված կադրերն անմիջապես տոնական տրամադրություն են փոխանցում դիտողին:
Ինքը՝ բլոգերը, ընտրել է սպիտակ զգեստ՝ պատված մանր, արծաթագույն զարդանախշերով (դիզայներ՝ Գայանե Մարտիրոսյան):
«Ձմեռը հեքիաթ է դառնում միայն նրանց համար, ովքեր չեն կորցրել հավատը հրաշքների հանդեպ»,-Instagram-ում հրապարակած ֆոտոշարքը մակագրել է Քրիստինան:
Լուսանկարների հեղինակն, ի դեպ, տիկտոկից հայտնի Անդրանիկն է (sp1ark):