Հրանտ Սարաֆյան. «Հասկացողը հասկանում ա, չհասկացողն էլ «Մուլտի Գրուպի» տնօրենի դեմ հարուցված քրգործը սրտիկում ա»
Advertisement 1000 x 90

Հրանտ Սարաֆյան. «Հասկացողը հասկանում ա, չհասկացողն էլ «Մուլտի Գրուպի» տնօրենի դեմ հարուցված քրգործը սրտիկում ա»

Հրանտ Սարաֆյանի գրառումը.

«WCIT 2019-ի բացումը լա՞վն էր, վայելեցի՞ք, բարձր մակարդակո՞վ էր, գո՞հ եք… Դե բարի եղեք ասեք՝ մերսի քեզ Ծառուկյան Գագո: Ուրեմն՝ «Մուլտի Գրուպը» ֆինանսական ու ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, որ բարձր մակարդակով անցկացվի միջոցառումները, բայց, ասենք, էս ֆոնին փիառվում են նենց մարդիկ, որ հեչ կապ չունեն ոչ այս իրադարձությունը Հայաստան բերելու, ոչ էլ իրականացնելու հետ: Բայց չէ, մի հարցում իրենք ուղիղ կապ ունեն, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էին առաջադրել ու 20 միլիոն դրամ պոկել՝ որպես գրավ:

Այ, էդ ժամանակ ոչ մեկ չասեց, ախպեր, բա վաղը «Մուլտի Գրուպը», որ մեջքներիս չկանգնի WCIT 2019-ում մինչեւ WCIT 2050 թիվը խայտառակ ենք լինելու: Բայց ում եմ ասում, հասկացողը հասկանում ա, չհասկացողն էլ «Մուլտի Գրուպի» տնօրենի դեմ հարուցված քրգործը սրտիկում ա՝ առանց հասկանալու»:



Նման նյութեր