Քիմ Քարդաշյանը քաշքշուքի պատճառ է դարձել WCIT–ում. newsarmenia.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը քաշքշուքի պատճառ է դարձել WCIT–ում. newsarmenia.am

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, կին գործարար Քիմ Քարդաշյանը քաշքշուքի պատճառ է դարձել Երևանում անցկասվող WCIT–2019 կոնգրեսի միջանցքում։

Քարդաշյանը ժամանել է կոնգրեսի, բարձրացել նիստերի դահլիճ։ Որոշ ժամանակ անց այնտեղ պետք է սկսվեր պանելային բանախոսություն, որին փորձել է անցնել տեսաօպերատորներից մեկը, սակայն կամավորները և կազմակերպիչները չեն թույլ տվել նրան, բայց տղամարդը բարձրացել է այն աստիճաններով, որով բարձրանում էին բանախոսությունների մյուս մասնակիցները։

Տեսաօպերատորին փորձել են կանգնեցնել, ընդ որում` կոշտ ձևով, և բղավոցներով փորձել են իջեցնել սանդուղքից: