«Մաղձի ու նախանձի հերթական դրսևորմանն ականատես եղա երեկ»
Advertisement 1000 x 90

«Մաղձի ու նախանձի հերթական դրսևորմանն ականատես եղա երեկ»

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մաղձի ու նախանձի հերթական դրսևորմանն ականատես եղա երեկ, միանգամից ուզում եմ որոշ «մտահոգներին» հանգստացնել՝ միանշանակ է, որ որևէ խնդիր չունեմ պրոֆեսորիս կոչման հետ կապված, երեկվանից իսկ փաստաբանս զբաղվում է այս հարցով, հարցը տանելու եմ մինչև վերջ և պահանջելու եմ բոլոր ատյաններից հարցի թե իրավական և թե բարոյական գնահատականը։

Ավելացնեմ նաև, որ ներկա պահին պատրաստում եմ փաստաթղթերս՝ էլ ավելի բարձր գիտական կոչման համար, ինչի մասին կտեղեկացնեմ մոտ օրերս։

32 տարուց ավել կրում եմ սպիտակ խալաթ` սանիտար, ուսանող, օրդինատոր, բժիշկ, դասախոս, կլինիակայի ղեկավար, ամբիոնի վարիչ, փոխտնօրեն,տնօրեն, նախարար, ռեկտոր․․․պատվով ու բարձր պատասխանատվությամբ անցել եմ մասնագիտական աշխատանքային բոլոր փուլերը։

Այս ամենը տարիներ շարունակ եղել է թափանցիկ, բաց և արդար քրտինքով վաստակած, բնական է, որ անցածս ուղին որոշ մարդկանց նախանձելի է ու իհարկե անհասանելի։

Մարդիկ, ովքեր ունեն 0 վարկանիշ ու 0 ձեռքբերում միջազգային ու մասնագիտական դաշտում, պարզ է, որ փորձելու են ինքնահաստատվել և նույնքան ակնհայտ է, որ անհաջողությամբ են պսակվելու նրանց բոլոր փորձերը։

Անելու եմ ամեն ինչ, որ ապագա սերունդները, լուսանկարի երկվորյակների գլխավորությամբ, հասկանան, որ յուրաքանչյուրն իր ոլորտում պարտավոր է մեծարել նախնիների ձեռքբերումները և որևէ կերպ չպետք է նպաստի ատելության, նախանձի ու մաղձի մթնոլորտի ձևավորմանը՝ զուտ ինքնահաստատվելու նպատակով:

Ուզում եմ ասել, որ սիրում եմ իմ Երկիրը, ապրել եմ ու ապրելու եմ իմ Երկրում և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան»:

Մաղձի ու նախանձի հերթական դրսևորմանն ականատես եղա երեկ, միանգամից ուզում եմ որոշ «մտահոգներին» հանգստացնել՝ միանշանակ…

Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Samstag, 12. Oktober 2019



Նման նյութեր