Այս կիրակին Թվային աշխարհում…
Advertisement 1000 x 90

Այս կիրակին Թվային աշխարհում…

Ռոման Դանեղյանի էջից.

Այս կիրակին Թվային աշխարհում ? ??

1) Apple-ի հաջորդ միտքն է ընդլայնել “reality” ակնոցները՝ օգտագործելով որպես աքսեսուարներ իր iPhone-ների համար: Նախատեսվում է, որ ակնոցները պատրաստ կլինեն 2020թ.-ի կեսերին։

2) Samsung-ը պատրաստում է լավ, ցածր գնով smartwatch-եր։ Սակայն, smartwatch-երը դժվարությամբ են արժանանում մեծ ուշադրության իր միակ մրցակցի կողմից գերազանցվելու պատճառով։

3) LinkedIn-ը վերանվանում է “Groups”-ը։ Այն իմեյլ է ուղարկել “Group” ադմիններին՝ զգուշացնելու, որ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում այն թարմացնելու է “Group”-ի տեսակների անուններն ու ներկայացնելու է առանձին թույլտվություն՝ նոր անդամներ հրավիրելու համար։

4) Instagram-ը վերջնականապես հեռացրեց “Following” tab-ը իր հավելվածից։ Այն կար 2011թ.-ից սկսած, սակայն այդքան էլ շատ չէր կիրառվում, քանի որ շատ մարդիկ չգիտեին դրա մասին։

5) Նախատեսվում է, որ հինգշաբթի օրվա event-ի ժամանակ կլինի Pixel 4-ի բացումը ։

6) Ավելի ու ավելի շատ բրենդներ են ցանկանում ստեղծել վաճառք և սպասարկում Instagram-ի “stories”-ների, հրապարակումների և վիդեոների միջոցով։ Instagram-ն ասում է, որ իր օգտատերերի 80%-ը հետևում է ամենաքիչը մեկ բիզնեսի, մինչ 60%-ը պարբերաբար հայտնաբերում է նոր պրոդուկտներ հարթակում, իսկ 75%-ն այցելում է վեբ կայք՝ Instagram-ում բրենդի քոնթենթը տեսնելուց հետո։

7) Այսօրվանից Amazon-ի հաճախորդներն ԱՄՆ-ից կկարողանան խոսել Alexa-ի հետ իսպաներենով։ Նրանք կարող են օգտագործել “Echo and Alexa Built-In”-ը իսպաներենով՝ օգտագործելով Alexa հավելվածը կամ կարող են միացնել “Multilingual Mode”-ը։ Այդ հնարավորությունը թույլ է տալիս Alexa-ին պատասխանել հարցերին՝ անգլերեն կամ իսպաներեն, կախված թե ինչ լեզվով է եղել հարցադրումը։

8) Instagram-ը թողարկում է նոր “Create”-ը Stories-ում, որը կցուցադրի “On this day” հնարավորությունը։ Instagram-ն այն հեշտ հասանելի է դարձրել բոլոր օգտատերերի համար։

9) Facebook-ը բիզնեսներին տալիս է նոր Messenger գործիքներ։ Վերջին թարմացումները ներառում են նկարներ, ձևանմուշներ ուղարկելու հնարավորությունն արագ պատասխանի դեպքում և ուղարկելով որպես Facebook Page-ում հրապարակման կամ մեկնաբանության պատասխան։

10) Samsung-ը հայտարարել է որ իր Galaxy Fold-ը կունենա “24/7 care service”, սարքի հետ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում, որը շատ անհրաժեշտ է $2000 արժողության հեռախոսի համար։