Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղեւոր կա:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվել է, որ 41-ամյա ուղեւորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին եւ խանգարել է բնականոն աշխատանքը:
Ժամը 21.40-ին տղամարդը ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք:
Նախապատրաստվում են նյութեր: