Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Մարմարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Ահարոն Քարամյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Մարմարիկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան բակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Քարամյանը մարմնական վնասվածքներով՝ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրաանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: