Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու ժամանակ ցուլը հարձակվել է 40-ամյա մի տղամարդու վրա և պոզահարել նրան։
Տղամարդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է տեղի բուժամբուլատորիա, ապա Թալինի հիվանդանոց։
Բժիշկները պարզել են, որ տղամարդը տարբեր աստիճանի վնասվածքներ ունի, կողոսկրերը կոտրված են։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա հովիվ է։
Բուժհաստատություն այցելած իրավապահներին չի հաջողվել դեպքի մանրամասները պարզել, քանի որ տղամարդն ի վիճակի չի եղել որևէ բան պատմել։