Ակադեմիկոսը սպիրիտիզմի և աստղաբանության մասին
Advertisement 1000 x 90

Ակադեմիկոսը սպիրիտիզմի և աստղաբանության մասին

Ութսունական թվականներին ԽՍՀՄ տարածքում մեծ տարածում էր գտել էզոթերիկան: Էքստրասենսների և աստղաբանների պակաս չէր զգացվում:

Այդ առիթով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ, արդեն պատկառելի տարիքի հասած Անատոլի Ալեքսանդրովը ասել է.

«1916 թվին քույրերս զբաղվում էին ոգեկանչությամբ՝ սպիրիտիզմով: Անընդհատ կանչում էին Լև Տոլստոյի և Անտոն Չեխովի հոգիներին: Բանն էլ այն է, որ խառնակ ժամանակներում նմանատիպ զբաղմունքը մոդայիկ է: Հայրս ասաց. «Դե, կարելի է հավատալ, որ կկանչեք Տոլստոյի և Չեխովի հոգիները, բայց որ նրանք, երկու ժամ կխոսեն ձեր պես հիմարների հետ, չեմ հավատում՝ բացառված է»»: