Քեոսայանի նախկին կինը` կարճ զգեստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քեոսայանի նախկին կինը` կարճ զգեստով

Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ թատրոնի ու կինոյի ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան պարզվում է՝ վաղ տարիքից ամաչում է կարճ շրջազգեստներ կրել։ Ընդ որում, զուր։ Աստղը բացառիկ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կարճ զգեստով, ինչն ուրախացրել է երկրպագուներին։

Լուսանկարում Ալյոնան պատկերված է բարի մոտ գործընկերոջ հետ, իսկ հեռվում գտնվող օպերատորը տեսախցիկը պահել է նրանց ուղղությամբ։

«Երբեք կարճ շրջազգեստներ չեմ կրել… շատ հազվադեպ ու շատ վաղուց, այն էլ ձմռանը՝ երկարաճիտ կոշիկներով։ Ինձ միշտ թվացել է, որ դա իմը չէ… Հիշում եմ՝ մի անգամ Լեւոն Օգանեզովը, հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում ինձ տեսնելով շրջազգեստով, ասաց. «Ալյոնա, դու ինչ է, ոտքեր ունես»»,- լուսանկարը մակագրել է 48-ամյա դերասանուհին։

Երկրպագուները հիացած են լուսանկարով։ Նրանք զարմացել են, որ Ալյոնա Խմելնիցկայան հրաժարվում է ցուցադրել սլացիկ ոտքերը՝ դրանք թաքցնելով երկար զգեստներով։

style.news.am