Մարգարիտ Եսայանի գրառումը.
«Խոսքի Ազատության երբեմնի «մոլի պաշտպաններ», գրանտակեր տղաներ եւ տիկնայք, էս ինչ եք բերաններդ ջուր առել, մեր երկրում հեղինակային հաղորդում է փակվում, հարձակվում են ԶԼՄ-ներից մեկի վրա, մարդկանց ահաբեկում են, դուք էշի ականջում քնա՞ծ եք: Մեկ անգամ գոնե նայեք հայելու մեջ, նայեք ձեր իսկ երեսին, հուսամ, գոնե մի քիչ կամաչեք ինքներդ ձեզնից: Փաստորեն դուք եւ ձեր երբեմնի բարբաջանքները խոսքի ազատության իրավունքի, դեմոկրատիայի, լրագրողի ազատ աշխատանքի իրավունքի, փուչիկներ էին, եւ ձեր գործունեությունը եւս փուչիկ էր: Դուք եք նաեւ մեր երկրում տարիուկես թեւածող էս խառնակչության մոդեռատորներից եւ մեղավորներից մեկը: Եվ ես, որ ձեզ ժամանակին լուրջ եմ ընդունել, անգամ հարգել եմ, հիմա ասում եմ ձեզամոթ… Խոսքս վերաբերում է նաեւ մի խումբ խմբագիրների, անհատ լրագրողներին չեմ ասում, նրանք աշխատանք կորցնելու վախից են լռում գուցե:
Սթափվեք, երեխեք, այն ինչ հիմա կատարվում է, ամենեւին տունտունիկ չէ»: